Հայտնի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն խոսել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի՝ Բրազիլիայի հավաքականը գլխավորելու մասին։
«Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան լրջորեն դիտարկում է գլխավոր մարզչին փոխելու հարցը։ Գլխավոր թեկնածուն Կառլո Անչելոտին է, սակայն այս պահին բանակցություններ չկան, քանի որ դա կախված է «Ռեալում» իտալացու իրավիճակից»,– գրել է Ռոմանոն իր X–ում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բրազիլիայի հավաքականն արդեն կապ է հաստատել Անչելոտիի հետ և առաջարկել ԱԱ–2026–ից առաջ գլխավորել պենտակամպեոններին։ Իտալացի մասնագետն առաջարկը չի մերժել։