• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» պատրաստ է անվճար բաց թողնել Մարիանոյին, սակայն առաջարկներ չկան

Հոդվածներ

«Ռեալը» պատրաստ է անվճար բաց թողնել Մարիանոյին, սակայն առաջարկներ չկան
01.09.2022
2018 0

Relevo-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալը» պատրաստ է առանց որևէ գումար ստանալու բաց թողնել թիմի հարձակվող Մարիանոյի Դիասին։ 

Սա նշանակում է, որ «Սերուցքայինները» կընդունեն ցանկացած առաջարկ։ Ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել այն ակումբ, որը ցանկանում է։ 

Դիասի գործող պայմանագիրը նախատեսված է մինչ հաջորդ տարի։ Այժմ նա տարեկան 4.5 մլն եվրո աշխատավարձ է ստանում մադրիդյան ակումբում։  Հենց սա է գլխավոր խոչընդոտը, քանի որ որևէ ակումբ պատրաստ չէ նրան նույնքան բարձր աշխատավարձ վճարել։ 

Կարլո Անչելոտին որևէ ծրագիր չունի Մարիանոյի հետ կապված, սակայն ֆուտբոլիստը իրեն վատ չի զգում չխաղալով աշխատավարձ ստանալուց։ 

Los Merengues, Realmadrid.am