Հոդվածներ

«Ռեալի» նոր տրանսֆերային նպատակը
28.06.2024
1534 0

Մադրիդի «Ռեալը» լրջորեն հետաքրքրված է Իտալիայի հավաքականի ու «Բոլոնիայի» պաշտպան Ռիկարդո Կալաֆյորիի ծառայություններով:

La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ՝ «Սերուցքայինները» հիացած են 22-ամյա ֆուտբոլիստի՝ Եվրո-2024-ում ցուցադրած խաղով ու վստահ են, որ կարող են զարգացնել տաղանդը:

Կալաֆյորիի գործող պայմանագիրը նախատեսված է ևս 5 տարի:

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված