«Արսենալի» ու Անգլիայի հավաքականի վինգեր Բուկայո Սակայի մանկության կուռքը Մադրիդի «Ռեալի» լեգենդ Կրիշտիանու Ռոնալդուն է:
«Իմ մանկության ֆուտբոլային կուռքը Կրիշտիանու Ռոնալդուն էր: Նրա «Ռեալում» ելույթների տպավորիչ էին, ու կարողանում էր իրեն դրսևորել վճռորոշ պահերին: Այդ դրվագներն ընդմիշտ մնացել են հիշողությանս մեջ»,- Սակայի խոսքը փոխանցում է Անգլիայի հավաքականի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն 450 գոլ է խփել «Ռեալում» ու ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է:
Fanat, Realmadrid.am