«Ռեալի» ֆուտբոլիստները դժգոհ են հարձակվող Կիլիան Մբապեից:
Ինչպես հաղորդում է Relevo-ն, «Բարսելոնայի» դեմ խաղում (0-4) ֆրանսիացին վազել է ընդամենը 8 կմ, որը ամենացածր ցուցանիշն է եղել: Ֆուտբոլիստները կարծում են, որ Կիլիանը քիչ ջանքեր է գործադրում պաշտպանությունում: Նրա պասիվ գործողությունների արդյունքում ամենաշատը տուժել է Ջուդ Բելինգեմը: Անգլիացին ստիպված է եղել նախատեսվածից շատ աշխատել:
Մարզչական շտաբը նույնպես նկատել է այս խնդիրն ու առաջիկա խաղերում կարող է արձագանքել:
25-ամյա ռմբարկուն առաջին մրցաշրջանն է անցկացնում «Արքայական ակումբում» ու 14 խաղում խփել է 8 գոլ, կատարել 2 ասիստ:
Fanat, Realmadrid.am