Իսպանական Defensa Central-ի փոխանցմամբ, «Ռեալի» ֆուտբոլիստ Վիկտոր Չուստը հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» ուշադրության կենտրոնում։ 22-ամյա ֆուտբոլիստը շարունակում է մնալ «Արքայական» ակումբի պլաններում և կարող է գալիք մրցաշրջանում փոխարինել Խեսուս Վալյեխոյին։
Չուստը «Ռեալի» հիմնական թիմի կազմում մինչ այս անցկացրել է երեք հանդիպում։
Նախորդ ամռանը իսպանացին վարձավճարային հիմունքներով տեղափոխվեց «Կադիս», որի կազմում այս մրցաշրջանում մասնակցել է 23 հանդիպման։ Նրա ելույթերը տպավորել են «Սերուցքայիններին», և ակումբը ցանկանում է թիմում պահել նրան։
«Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրվածությունը փոքր ինչ զարմանք է առաջացնում, քանի որ Պեպ Գվարդիոլայի տրամադրության տակ 4 բարձր մակարդակի կենտրոնական պաշտպաններ կան։ Վերջին շրջանում, սակայն, նշվում է, որ ամռանը թիմից կարող է հեռանալ Ջոն Սթունզը։ Դա կարող է ստիպել անգլիական ակումբին նոր կենտրոնական պաշտպան ձեռք բերել։
Los Merengues, Realmadrid.am