Հինգշաբթի «Ռեալն» անցկացրեց շաբաթվա երրորդ մարզումը:
Մարզմանը ներկա չէին այն ֆուտբոլիստներն, ովքեր գտնվում են ազգային հավաքականների տրամադրության տակ:
Մադրիդիստները նախավարժանք են արել, աշխատել գնդակին տիրելու և փոխանցումների բարելավման վրա, ինչպես նաև մարզել պաշտպանութունից դուրս գալն ու հակագրոհը:
Վալվերդեն, Ռոդրիգոն ու Մարիանոն աշխատել են թե՛ մարզասրահում, թե՛ խոտածածկին: Սեբալյոսը նույնպես մարզվել է անհատական ծրագրով:
Հիշեցնենք, որ իսպանացին ոտնաթաթի բարդ վնասվածք էր ստացել Տոկիոյի օլիմպիական խաղերի՝ Իսպանիայի հավաքականի առաջին հանդիպման ժամանակ:
Fanat, Realmadrid.am