Գոնսալո Հիգուայինը կիսվել է «Ռեալում» անցկացրած տարիներից ունեցած տպավորություններով։
«Այնտեղ բոլորը սիրալիր էին իմ նկատմամբ։ Կարլոսը շատ համեստ էր ու հոգ էր տանում մեր մասին։ Ռոնալդոն, Էլգերան, կանավարոն, Ռաուլը, Բեքեմը... Նույնիսկ բոլորին թվելն է բարդ։
Երբ հիշում եմ, թե ում կողքին եմ խաղացել «Ռեալում», ողջ մարմինս փշաքաղվում է։ Երբեմն նույսնիսկ չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես է դա տեղի ունեցել։ Ես լավ կարիերա եմ ունեցել». հայտարարել է «Ինտեր Մայամիի» հարձակվողը։
Արգենտինացին «Արքայական» ակումբի կազմում հանդես է եկել 2006-13 թվականների ընթացքում։
Los Merengues, Realmadrid.am