Ռոդրիգոն պատմել է, որ Նեյմարը խոստացել է հավաքականը լքելուց հետո 10 համարը հանձնել իրեն։
«Նեյմարն ինձ ասեց, որ շուտով հեռանալու է հավաքականից ու 10 համարը հանձնելու է ինձ։
Ես չէի հասկանում, թե ինչ պետք է ասեի։ Այդ պահին ես բավական զարմացած էի։ Հետո ասեցի նրան, որ պետք է շարունակի խաղալ հավաքականում, և որ ես չեմ ցանկանում, որ նա հեռանա։ Դրանից հետո նա ժպտաց». պատմել է Ռոդրիգոն։
Նեյմարից առաջ Բրազիլիայի հավաքականում 10 համարի մարզաշապիկով հանդես են եկել Զիկոն, Ռիվալդոն, Պելեն և Ռոնալդինիոն։
Los Merengues, Realmadrid.am