Հոդվածներ

«Ռեալը» հետաքրքրված է «Ռոմայի» ֆուտբոլիստի ծառայություններով
28.08.2026
47 0

«Ռեալը» հետաքրքրված է «Ռոմայի» կիսապաշտպան Մանու Կոնեի ծառայություններով։ 

«Արքայական» ակումբը հետևում է 25-ամյա ֆուտբոլիստին և դիտարկում նրան որպես կիսապաշտպանության ուժեղացման տարբերակ։ Սակայն Կոնեին ձեռք բերելու համար մադրիդյան ակումբը պետք է հրաժարվի իր կիսապաշտպաննեից մեկից։   

Նշվում է, որ թիմից կարող են հեռանալ Էդուարդո Կամավինգան կամ Օրելիեն Չուամենին։ Անգլիական մի քանի ակումբներ հետաքրքրված են նրանց ծառայություններով։ 

«Ռեալի» սկաուտները Խունի Կալաֆաթի գլխավորությամբ մարզադաշտից հետևել են Կոնեի ելույթներին և նրա պոտենցիալը շատ բարձր են գնահատում։ 

AS-ի տեղեկություններով, ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 60 մլն եվրո։ 

Ա Սերիայի նախորդ խաղարկությունում Կոնեն մասնակցել է 29 հանդիպման, դարձել 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված