«Ռեալի» գլխավոր մարզչի նախախաղային մամուլի ասուլիսը:
«Մենք տեսել ենք «Ալմերիայի» խաղը «Ռայոյի» դեմ (0-2): Շատ լավ կազմակերպված թիմ է, որն արժանի չէր պարտության: Մեզ գրավիչ հանդիպում է սպասվում, քանի որ նրանք բաց ֆուտբոլ են ցուցադրում և չեն փակվում պաշտպանությունում: Մենք չպետք է կրկնենք Բիլբաոյում ցուցադրած խաղը»:
«Արիսաբալագան շատ լավ է հարմարվում: Նա մարզման ժամանակ ցուցադրեց իր անհատական որակները, բայց վաղը մեկնարկային կազմում կլինի Լունինը, իսկ ինչ կլինի հետագայում՝ կտեսնենք»:
«Չի կարելի չհամաձայնվել Գվարդիոլայի հետ: Կազմակերպիչները փորձում են խաղերի քանակը շատացնելու հաշվին շոու կազմակերպել, բայց շոուի համար անհրաժեշտ է, որ խաղերի քանակը քչանա: Ֆուտբոլիստները հաճախ են վնասվածք ստանում, որից հետո չեն կարողանում լավ հանդիպում անցկացնել: Չգիտեմ՝ երբ դա կփոխվի»:
«Չնայած Միլիտաոյի վնասվածքին՝ պաշպանության կենտրոնն ամուր է: Մենք փորձառու ֆուտբոլիստներ ունենք, ինչպես նաև Մարվելն ու կանտերայի այլ անդամներ»:
«Կրոսն ու Մոդրիչը շատ լավ են մարզվում, ինչպես նաև մնացածը: Մեր բախտը բերել է, որ մենք հիմա շաբաթվա մեջ մեկ հանդիպում ենք անցկացնում: Բոլորը պատրաստ են խաղադաշտ դուրս գալուն»:
«Ֆատիի տեղափոխությունը «Ռեալ Մադրի՞դ», նա շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է, որին մեծ ապագա է սպասվում: Միայն սա կարող եմ ասել»:
«Տեսախցիկներ հանդերձարանու՞մ, ինձ համար դա սուրբ վայր է: Իմաստ չկա հեռարձակել այնտեղ կատարվողը»: