«Ռեալի» պաշտպան Մարսելոն կարող է ևս մեկ տարի մնալ Մադրիդում:
Ինչպես հաղորդում է AS-ը, բրազիլացու գործակալը հանդիպել է մադրիդյան գրանդի ղեկավարության հետ ու քննարկել համագործակցությունը ևս մեկ տարով շարունակելու տարբերակը:
Նշվում է, որ Մարսելոյի մնալուն կողմ է նաև գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին:
Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 2 ասիստի հեղինակ: