• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի․ «Կարծում եմ՝ մամուլը չափից դուրս շատ է քննադատում ինձ»

Հոդվածներ

Անչելոտի․ «Կարծում եմ՝ մամուլը չափից դուրս շատ է քննադատում ինձ»
06.12.2024
1209 0

Իսպանիայի առաջնության 16–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Ժիրոնային» (08.12.2024 00:00):

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նախախաղային մամուլի ասուլիսը։

«Վաղը մեզ դժվար հանդիպում է սպասվում, քանի որ «Ժիրոնան» միշտ դժվար մրցակից է եղել։ Մենք պետք է հաղթենք, որպեսզի շարունակենք պայքարը Լա լիգայի չեմպիոնական տիտղոսի համար։

Կարծում եմ՝ ԶԼՄ–ները չափից դուրս շատ են ինձ քննադատում։ Դա կարող է նշանակել, որ դուք՝ լրագրողներդ, հոգնել եք ինձանից։ Այնուամենայնիվ, ես չեմ հոգնել այս աշխատանքից, ես ընդունում եմ և հասկանում քննադատությունը և ես երջանիկ եմ «Ռեալում»։ Հիմա թիմը հանդես չի գալիս իր լավագոււյն մակարդակով, սակայն մենք վստահ ենք, որ շուտով դա կմնա անցյալում»։

«Վինիսիուսը պատրաստ կլինի «Ատալանտայի» դեմ խաղին։ Ալաբային ևս մեկ ամիս է պետք ամբողջական վերականգնման համար, իսկ Դավիդը շարք կվերադառնա հունվարին»։

«Մբապեն գիտի՝ ինչ է անում։ Մենք աջակցում ենք նրան։ Հիմա նա ցույց չի տալիս իր լավագույն խաղը և գիտակցում է դա։ Մեր կազմում կան այլ ֆուտբոլիստներ, որոնք նույն վիճակում են, սակայն չեն ընդունում դա։

Ցանկացած պարագայում, վերջին երկու խաղում Կիլիանը սկսել է ավելի ինտենսիվ հանդես գալ։ Մենք շարունակում ենք աջակցել նրան, սակայն դա չի նշանակում, որ նա մշտապես խաղադաշտում է լինելու։ Հանգիստը նույնպես օգտակար կլինի նրա համար»։

Ես դիտել եմ ԱԱԱ–2025–ի վիճակահանությունը։ Կարծում եմ՝ շատ հետաքրքիր մրցաշար կլինի ֆուտբոլի երկրպագուների համար»։


Ամենակարդացված