• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մոդրիչը՝ Պուշկաշի ցուցանիշը գերազանցելու մասին. «Հպարտ եմ, որ շարունակում եմ խաղալ լավագույն ակումբում»

Հոդվածներ

Մոդրիչը՝ Պուշկաշի ցուցանիշը գերազանցելու մասին. «Հպարտ եմ, որ շարունակում եմ խաղալ լավագույն ակումբում»
20.10.2024
879 0

Ինչպես արդեն հայտնի է դարձել, Լուկա Մոդրիչի համար «Սելտայի» դեմ հանդիպումը ռեկորդային էր։ Նա դարձավ Մադրիդի «Ռեալի» կազմում հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստը՝ շրջանցելով լեգենդար Պուշկաշին։

Խորվաթ ֆուտբոլիստը մեկնաբանել է իր ձեռքբերումը։ 

«Ինձ դուր չի գալիս այն, որ ինձ միշտ հիշեցնում են իմ տարիքի մասին, բայց դա իսկապես տպավորիչ է։ Ես շատ հպարտ եմ, որ հասել եմ այդ ցուցանիշին ու շարունակում եմ հանդես գալ աշխարհի լավագույն ակումբի կազմում։ 

Չեմ կարող առանձնացնել «Ռեալում» ապրած որևէ դրվագ։ Ես ուղղակի երջանիկ եմ, որ այս թիմի կազմում կարողացել եմ հասնել ամեն ինչի». նշել է խորվաթ կիսապաշտպանը։

Los Merengues, Realmadrid.am