Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է ֆուտբոլային աշխարհում ունեցած իր կուռքի մասին։
«Հնարավորություն եմ ունեցել հանդիպել Ռոնալդոի հետ։ Նա եղել է և կլինի իմ կուռքը։
Նրա շնորհիվ ես հավատացել եմ ինքս ինձ ու փորձել կրկնօրինակել այն հնարքները, որոնք նա անում էր։ Իհարկե, ես չէի կարողանում դրանք անել այնպես, ինչպես անում էր Ռոնալդոն, սակայն կարողանում էի դրանք կատարել բավական լավ տեմպով։ Միանշանակ նա ավելի լավն էր, քան ես։
Ռոնալդոն միակ ֆուտբոլիստն է, ում հնարքները փորձել եմ կրկնօրինակել։ Երիտասարդ տարիքում ունեի նրա խաղի ձայնագրությունը, երբ նա դեռ հանդես էր գալիս «Բարսայի» կազմում։
Միշտ ցանկացել եմ լինել այնպիսի հարձակվող, ով գիտի, թե ինչպես է պետք գոլեր խփել, սակայն միևնույն ժամանակ մասնակցում է կառուցողական խաղին։ Հարձակվող, որը գիտի, թե ինչպես է պետք վարվել գնդակի հետ». նշել է Բենզեման։
Los Merengues, Realmadrid.am