ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը քննադատել է «Ռեալին» Սուպերլիգայի պորեկտին մասնակցելու համար։
Apple+ հավելվածում թողարկվել է վավերագրական ֆիլմ ՝ «Պատերազմ ֆուտբոլի համար» վերնագրով, որը նվիրված է Սուպերլիգային։ 4 սերիայից բաղկացած ֆիլմը ներկայացնում է իրավիճկաը 2021 թվականին, երբ հայտարարվեց նոր լիգա ստեղծելու մասին։
«Ֆուտբոլային աշխարհում շատ շնաձկներ են լողում։ Այն պահից ի վեր, երբ ես իմացա Սուպերլիգայի մասին, արդեն գիտեի, թե ով է լինելու դրա ղեկավարը։ Նա շատ վաղուց էր սկսել բողոքել, որ իր թիմը շատ հանդիպումներ է անցկացնում։
Նրանք իրենց էլիտար ակումբ են համարում, որը չպետք է որևէ մեկի մասին մտածի։ Նրանց թվում է, թե բոլորը պետք է խոնարհվեն իրենց առաջ։ Խոսքը գնում է «Ռեալի» և նրա նախագահ Ֆլորենտինո Պերեսի մասին». նշել է Չեֆերինը։
Los Merengues, Realmadrid.am