«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է թիմի՝ ՉԼ-ում կատարած քամբեքների մասին:
«Դժվար է բացատրել, թե ինչ է կատարվում «Սանտիագո Բեռնաբեուում» Չեմպիոնների լիգայի հանդիպումների ընթացքում: Երբեք չենք հանձվում՝ պայքարելով մինչև վերջ: Հենց սա է սովորացնում «Ռեալը». հանձնվել չի կարելի:
Ամենաբարդ քամբեքը «Սիթիի» դեմ էր: Ժամանակ գրեթե չկար, սակայն թիմն ու երկրպագուները հավատում էին մինչև վերջ: Եվ մենք կարողացանք դա անել: Ամենաուրախ քամբեքը ՊՍԺ-ի հետ էր. դա խելահեղության 15-20 րոպե էր:
Հույս ունեմ՝ այս մարզադաշտում նման երեկոներ դեռ շատ կլինեն»,- խորվաթ կիսապաշտպանի խոսքերը փոխանցում է Marca-ն:
Fanat, Realmadrid.am