Լա լիգայի 33-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվեց «Օսասունային»: Գրանցվեց «սերուցքայինների» հաղթանակ՝ 3:1:
Ավանդույթի համաձայն, հանդիպումից անմիջապես հետո Լա լիգան և Budweiser ընկերությունը ներկայացրել են հանդիպման լավագույն ֆուտբոլիստին: Չնայած պարտությանն ու բաց թողած 3 գնդակին՝ մրցանակին արժանացել է տանտերերի դարպասապահ Սերխիո Էրերան, ով 2 անգամ հետ էր մղել Կարիմ Բենզեմայի 11-մետրաանոցը:
«Ռեալը» միանձնյա գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը:
Fanat, Realmadrid.am