«Ռեալի» վինգեր Մարկո Ասենսիոն կհեռանա, եթե բանակցությունների արդյունքում ընդհանուր հայտարարի չգա ակումբի հետ:
Ինչպես հաղորդում է Todofichajes-ը, իսպանացու տեղափոխությամբ հետաքրքրված է «Յուվենթուսը»: Թուրինյան ակումբը պատրաստ է 40 մլն եվրո տրամադրել գործարքի կայացման համար և պաշտոնական առաջարկ է պատրաստում:
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ասենսիոն անցկացրել է 24 խաղ ու դարձել 8 գոլի հեղինակ:
Fanat, Realmadrid.am