«Ռեալը» պլանավորում է երկարաձգել Վինիսիուսի և Էդեր Միլիտաոյի հետ գործող պայմանագրերը:
Marca-ի փոխանցմամբ, ֆուտբոլիստների նոր համաձայնագրերը նախատեսված են լինելու մինչև 2027 թվականի ամառ:
Ցանկացած ակումբ, որը կցանկանա գնել այս 2 բրազիլացիների տրանսֆերային իրավունքները, ստիպված կլինի 1 մլրդ եվրո հրաժարագին վճարել:
Հավելենք, որ Վինիսիուսը «սերուցքայինների» կազմում հանդես է գալիս 2018 թվականից, Միլիտաոն՝ 2019:
Fanat, Realmadrid.am