Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն ընտրություն է կատարել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի ու Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի միջև:
«Պեպ Գվարդիոլա, թե Կառլո Անչելո՞տի... Անչելոտի»,- իսպանացի մասնագետի խոսքը փոխանցում է Relevo-ն:
Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականը Եվրո-2024-ում դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ից սկսած, ուժերը կչափի Ֆրանսիայի ընտրանու հետ:
Fanat, Realmadrid.am