The Sunday Times պարբերականը հայտնում է, որ «Ռեալը» ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեից որոշակիություն է պահանջում Մադրիդ տեղափոխության հարցում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ «Սերուցքայինները» ֆրանսիացուն հայտնել են, որ իրեն արված առաջարկը վերջնաժամկետ ունի և եթե դա նույնպես մերժվի, հավելյալ առաջարկ այլևս չի լինելու:
Հիշեցնենք, որ Կիլիանի՝ փարիզյան ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին:
Ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում Մբապեն մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 22 գոլի և 16 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am