«Ռեալն» ու վինգեր Մարկո Ասենսիոն գործակցությունը շարունակելու վերաբերյալ կբանակցեն ապրիլին:
Հիշեցնենք, որ իսպանացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ:
Ինչպես հաղորդում է Marca-ն, կողմերը քննարկելու են գործող համաձայնագիրը երկարաձգելու կամ նորը կնքելու տարբերակը:
«Սերուցքայինները» մտադիր են լուրջ ուշադրություն դարձնել ֆինանսական գործոնին, որպեսզի այնուհետև խնդիրներ չունենան:
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ասենսիոն անցկացրել է 24 խաղ ու դարձել 8 գոլի հեղինակ:
Fanat, Realmadrid.am