Հոդվածներ

Կարվախալն ու Նաչոն մարզվել են խոտածածկի վրա
07.11.2020
1708 0

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները այսօր հերթական մարզումն են անցկացրել «Վալենսիայի» դեմ խաղից առաջ։

Զիդանի սաները մարզման ընթացքում աշխատել են փոխանցումների ճշգրտության, գնդակի վերահսկման, պրեսինգի վրա, ինչպես նաև կատարել են ֆիզիկական վարժություններ։

Մարզման ավարտին էլ ֆուտբոլիստները փոքրիկ հանդիպումներ են ունեցել։ 

Նաչոն և Դանի Կարվախալը այսօր վերադարձել են խոտածածկի վրա մարզումներին, իսկ Օդրիոսոլան շարունակում է վերականգնվել վնասվածքից մարզասրահում։ 

Los Merengues, Realmadrid.am