• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կուրտուա. «Մենք կարող էինք ավելի շատ գոլեր խփել, եթե ազատվեինք ճնշումից»

Հոդվածներ

Կուրտուա. «Մենք կարող էինք ավելի շատ գոլեր խփել, եթե ազատվեինք ճնշումից»
02.12.2021
1755 0

«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է «Ատլետիկ Բիլբաոյի» նկատմամբ տարած հաղթանակը։ 

«Մենք շատ հանդիպումներ ենք անցկացնում և երբեմն փորձում ենք խնայել մեզ, սակայն «Ատլետիկի» նման մրցակիցների դեմ խաղերում դա անելը անթույլատրելի է։ Փոփոխություններից հետո «Ատլետիկը» բավական ինտենսիվ էր գործում, և հենց այդ ժամանակ մեզ համար շատ բարդ էր։ Կարծում եմ, որ եթե այդ ժամանակ կարողանայինք ազատվել ճնշումից, կխփեինք նաև 2-րդ և 3-րդ գոլերը։ Մինչ եզրափակիչ սուլիչը կարող է տեղի ունենալ հնարավոր և անհնար ամեն բան։ 

Երկրորդ կեսում մրցակիցը փոփոխությունների շնորհիվ բարդություններ առաջացրեց մեզ համար, սակայն բարեբախտաբար մենք կարողացանք գոլ խփել անհնրաժեշտ պահին ու պահպանել առավելությունը». նշել է Կուրտուան։

Los Merengues, Realmadrid.am