Հոդվածներ

Մբապեն ուզում է հունվարին հեռանալ ՊՍԺ-ից
11.10.2022
3851 0

ՊՍԺ-ի ու հարձակվող Կիլիան Մբապեի փոխհարաբերություններն ամբողջովին կոտրված են՝ գրում է Marca-ն:

Ֆրանսիացին ցանկանում է արդեն հունվարին հեռանալ փարիզյան ակումբից: 

Իրավիճակն այնքան լուրջ է, որ Կիլիանը չի ցանկանում նույնիսկ մեկ րոպե ավելի անցկացնել ՊՍԺ-ում: Marca-ն տեղեկությունը հրապարակել է՝ հղում կատարելով իր աղբյուրին, հաստատելով RMC-ի տարածած տեղեկությունը:

Միաժամանակ նշվում է, որ ՊՍԺ-ն պատրաստ կլինի այս ուղղությամբ աշխատանքներ տանել, սակայն մի պայմանով, որ Մբապեն կարիերան շարունակի «Ռեալից» բացի որևէ այլ տեղ:

Մբապեի համար Մադրիդի «Ռեալը» շարունակում է մնալ առաջնային ընտրություն:

Fenomeno, Realmadrid.am