ՉԼ-ի վերջին տուրի «Ռեալ Մադրիդ» - «Ինտեր» խաղում իտալական ակումբի հարձակվող Լաուտարո Մարտինեզը մեծ տպավորություն է թողել «Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի վրա, և ֆրանսիացի մասնագետը արդեն դիմել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին արգենտինացուն ձեռք բերելու համար։
Diario AS-ի փոխանցմամբ Զիդանը ուղղակի հիացած է Լաուտարոյի խաղով։ Մարզիչը գտնում է, որ արգենտինացին ավելի շատ է համապատասխանում ակումբի խաղաոճին, քան Էրլինգ Հոլանդը։
Ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է նաև «Բարսելոնան», սակայն կատալոնական ակումբը առայժմ չի կարող իրեն նման ծախսեր թույլ տալ։ Նշվում է, որ ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է մոտ 80 մլն եվրո։
Այս մրցաշրջանում Լաուտարոն մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am