«Ռեալում» մտադիր են երկարաձգել Մարկո Ասենսիոյի պայմանագր ժամկետը, հաղորդում է MadridistaReal-ը:
Սակայն, եթե չհաջողվի համաձայնության գալ նոր համաձայնագրի հարցում, «սերուցքայինները» կվաճառեն իսպանացուն, որպեսզի 2023 թվականին բաց չթողնեն ազատ գործակալի կարգավիճակով:
Մադրիդում պլանավորում են քառամյա պայմանագիր առաջարկել Ասենսիոյին: Միևնույն ժամանակ Մարկոյի ծառայություններով հետաքրքրված են Դորտմունդի «Բորուսիան», «Բավարիան» ու «Յուվենտուսը»:
Fanat, Realmadrid.am