«Ռեալի» նախկին պաշտպան Նաչո Ֆերնանդեսը հայտարարել է, որ Մարկ Կուկուրելյան ընդունակ է հաջողության հասնել մադրիդյան ակումբում:
Իսպանիայի հավաքականի 28-ամյա պաշտպանն այս ամառ «Չելսիից» տեղափոխվել է «Մադրիդ»:
– Ի՞նչ եք մտածում Կուկուրելյայի՝ «Ռեալ» տեղափոխության մասին:
– Կարծում եմ, որ այստեղ համապատասխանում է մեգատրանսֆեր բառը: Ինտենսիվություն, հարյուր տոկոսանոց նվիրում, սեփական թիմի համար պայքարելու մշտական ցանկություն։ Նա ունի կատարյալ որակներ «Ռեալում» խաղալու համար: Բացի այդ, կարծում եմ, որ հիմա նա հենց այն ֆուտբոլիստն է, ով շատ պետք կգա թիմին, քանի որ նման պահերին պահանջվում է հենց այդպիսի էներգիա և ինտենսիվություն:
Ես լավ եմ ճանաչում Կուկուրելյային և, իհարկե, նրան ամենալավն եմ մաղթում: Բացարձակապես վստահ եմ, որ «Ռեալում» նա կշարունակի իրականացնել իր երազանքներն ու հասնել սահմանված նպատակներին: Նրան մեծ հաջողություն եմ մաղթում», — ասել է Նաչոն:
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն