«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ատլետիկո» (0:1) հանդիպման մամուլի ասուլիսի ժամանակ իսպանացի լրագրողները հյուրերի նախագահ Էնրիկե Սերեսոյից հետաքրքրվել են՝ արդյո՞ք կցանկանար, որ ՉԼ-ի քառորդ եզրափակիչում իրենց մրցակիցը լիներ «Ռեալը»:
«Կգերադասեի՝ «Ռեալի» հետ հանդիպել եզրափակիչում: Միգուցե՝ երրորդ անգամ հաջողությունը մեզ ժպտար: Կարևոր է, որ քառորդ եզրափակիչում շատ կան իսպանական թիմեր: Եթե այդ փուլում մեր մրցակիցը լինի «Ռեալը», պետք է հարգենք վիճակահանության արդյունքները»,- եզրափակել է Սերեսոն:
Հիշեցնենք, որ ՉԼ-ի 1/4 եզրափակիչում են հայտնվել նաև «Բավարիան», «Վիլյառեալը», «Չելսին, «Բենֆիկան», «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը»:
Fanat, Realmadrid.am