Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման «Էլ Կլասիկոյից» առաջ գովեստի խոսքեր է հնչեցրել կատալոնական ակումբի ավագ Լեո Մեսսիի հասցեին։
«Բարսան» միշտ տիրում է գնդակին։ Նրանք ունեն Մեսսի և լավ դարպասապահ։ Լեոն այն ֆուտբոլիստն է, ով ամեն ինչ անում է «Բարսելոնայի» համար։ Նա շատ վտանգավոր է, և նրա հետ խաղալիս պետք է շատ զգույշ լինել։
Չեմ կարող ասել, թե արդյո՞ք այս մրցաշրջանը լավագույնը կլինի իմ կարիերայում։ Ամեն նոր մրցաշրջանում ես սկսում եմ զրոյից և ցանկանում եմ ավելի լավ խաղալ։ Արդեն մի քանի խաղ է, ինձ հաջողվում է գոլի հեղինակ դառնալ։ Ամեն ինչ կանեմ այդ տեմպերով շարունակելու և թիմին օգնելու համար։ Հաղթելը անչափ կարևոր է։
Առջևում դեռ կարևոր շատ հանդիպումներ կան, և մրցաշարի ելքը վճռվելու է միայն դրա ավարտին». ասել է Բենզեման։
Los Merengues, Realmadrid.am