Դավիդ Ալաբան հիանալի հանդիպում անցկացրեց «ՊՍԺ»-ի դեմ խաղում և Sport 1-ի զրույցի ընթացքում նա կիսվել է իր տպավորություններով։
«Նույնիսկ գոլ բաց թողնելուց հետո մենք չկոտրվեցինք։ Շարունակեցինք պրեսինգի դիմել և ճնշել մրցակցին։ Հասկանալի էր, որ մենք պետք է մեկից ավելի գոլ խփեինք։ Ես չէի ցանկանում «Ռեալի» կազմում իմ առաջին իսկ մրցաշրջանում դուրս մնալ ՉԼ-ից 1/8 եզրափակչում։ Ոչ ոք դա չէր ցանկանում։
Յուրահատուկ ձևով գոլը տոնելը հիանալի էր։ Նման քամբեքից հետո դու չես կարողանում զսպել էմոցիաներդ։
Բոլորը գիտեն, թե որքան կարևոր է Բենզեման մեզ համար։ Միանշանակ նա փոխեց խաղի ընթացքը և վճռեց ելքը։ Բայց նրա խարիզման և առաջատարի հմտությունները նույնպես շատ կարևոր են։ Կարիմը համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է։ Հուսով եմ, որ քառորդ եզրափակչում նույնպես նրան կհաջողվի երեք գոլ խփել։
Գիտեինք, որ «Բեռնաբեուում» կայանալիք հանդիպումը յուրահատուկ է լինելու։ Մեր երկրպագուները կարևոր դեր են խաղացել այս հաղթանակի մեջ։ «Բեռնաբեուն» իր ուժն ունի, և մենք դա տեսանք «ՊՍԺ»-ի դեմ խաղում։ Այդ խաղում նրանք մեզ մենակ չթողեցին». նշել է Ալաբան։
Los Merengues, Realmadrid.am