• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կարլո Անչելոտի. «Ռեալը» մինչև վերջ պայաքարելու է Լա Լիգայի տիտղոսի համար

Հոդվածներ

Կարլո Անչելոտի. «Ռեալը» մինչև վերջ պայաքարելու է Լա Լիգայի տիտղոսի համար
06.02.2023
975 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին «Մալյորկայից» կրած պարտությունից հետո խոսել է Լա Լիգայում թիմի շանսերի  մասին։ 

«Ցավոտ պարտություն էր, քանի որ այն ազդելու է մրցաշարային աղյուսակում մեր իրավիճակի վրա։ Խաղն այնպես էր, ինչպես և մենք սպասում էինք՝ կոպիտ, բարդ և շատ դադարներով։

Առաջին կեսը վճռեց խաղի ելքը։ Դրա վրա ազդեցին նաև փոքր դետալները։ Առաջին կեսում մեզ չհաջողվեց սառը գլխով խաղալ։ 

Մենք մինչև վերջ փորձելու ենք պայքարել Լա Լիգայի տիտղոսի համար։ Այն, ինչ այօսր տեղի է ունենում մեզ հետ, կարող է տեղի ունենալ նաև «Բարսելոնայի» հետ». նշել է Անչելոտին։

Հիշեցնենք, որ կատալոնական ակումբն այժմ 8 միավորի առավելություն ունի «Ռեալի» նկատմամբ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված