Հոդվածներ

Մոդրիչ. «Եթե մրցավարը սուլեց, ուրեմն խախտում տեսավ»
10.05.2021
1874 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մեկնաբանել է «Սևիլիայի» դեմ հանդիպումը։ 

«Մենք ավելի լավ տեսք ունեինք, սակայն չկարողացանք հաղթանակի հասնել։ Արդյունքում երկու միավոր կորցրինք։ Ցանկություն ունեինք, որ մրցաշրջանի վերջնամասում ամեն բան կախված լիներ մեզանից, սակայն հիմա դա այդպես չէ։

Բոլորն են միավորներ կորցնում, և մենք արդեն դրան ականատես եղել ենք, ուստի չպետք է հանձնվենք ու պետք է անենք ամեն ինչ, ինչ պահանջվում է մեզանից։ 

Ինչ վերաբերում է 11 մետրանոցին, ապա կարծում եմ, որ եթե մրցավարը սուլեց, ուրեմն խախտում տեսավ». ասել է Մոդրիչը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված