AS-ի լրագրող Խեսուս Գալյեգոյի բլոգը
«Ռեալում» առաջին անգամ աշխատանքի անցնելուց հետո Անչելոտին ռոտացիայի էր ենթարկում Կասիլյասին ու Լոպեսին և, չնայած թիմը հաղթեց Չեմպիոնների լիգան և գավաթը, փորձարկումը օգուտ չտվեց դարպասապահներից ոչ մեկին: Երկուսին էլ գրեթե միշտ պակասում էր վստահությունը և ամեն անգամ, երբ նրանք մեկնարկային կազմում էին, նրանց հանդեպ ուշադրությունը մեծանում էր: Լարվածությունն ակնհայտ էր:
64-ամյա մասնագետը գիտի, որ չի կարող կրկնել նույնը, այդ պատճառով էլ վաղ թե ուշ ստիպված է Կուրտուային փոխարինողի հարցում որոշում կայացնել:
Լունինը երիտասարդ է Արիսաբալագայից, մեծ պրակտիկա չունի և նորմալ է, որ խաղում կարող են փոքր-ինչ անվստահ դետալներ նկատվել: Բայց փորձը ձեռք են բերում խաղերի ժամանակ և դա չստանալուց հետո նա ավելի լավ է հեռանա «Ռեալից»:
Կեպան ավելի փորձառու դարպասապահ է և դա նրա գլխավոր առավելությունն է: Չնայած Կեպայի տրանսֆերի դիմաց վճարված ռեկորդային թվերին՝ բասկ ֆուտբոլիստը երբեք չի դասվել Եվրոպայի լավագույն դարպասապահների թվին, սակայն անփորձ Լունինին մրցակցությունը պարտվելը հետքայլ կլինի Արիսաբալագայի կարիերայում:
Այսպես թե այնպես, առաջիկայում Անչելոտին պետք է հօգուտ մեկ դարպասապահի որոշում կայացնի, որպեսզի կայունություն մտցնի այդ դիրքում»: