Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալը» մտադիր չէ հետաձգել Էրլինգ Հոլանդի տրանսֆերը մինչ 2023 թվականը։
Ֆլորենտինո Պերեսը մտադիր է անհապաղ գործի անցնել, որպեսզի մրցաշրջանի ավարտից հետո իրականացնի նորվեգացու տրանսֆերը։
«Արքայական» ակումբում գիտակցում են, որ ձգձգելու դեպքում կարող են այլևս հնարավորություն չունենալ այդ տրանսֆերը իրականացնելու, քանի որ ֆուտբոլիստի տրանսֆերի համար պայքարում են մի քանի թոփ ակումբներ։
Ռոմանոյի փոխանցմամբ, «Ռեալի» ներկայացուցիչները չեն մեկնել Մոնակո՝ Հոլանդի գործակալի հետ հանդիպելու համար, սակայն շարունակում են պայքարել նրա տրանսֆերի համար։
Նորվեգացու ծառայություններով հետաքրքրված են նաև «Բավարիան», «Մանչեսթեր Սիթին», «Բարսելոնան» և «ՊՍԺ»-ն։
Los Merengues, Realmadrid.am