• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մարտ ամիսը ծանր է լինելու «Ռեալի» համար. Պետք է միավորներ վաստակել

Հոդվածներ

Մարտ ամիսը ծանր է լինելու «Ռեալի» համար. Պետք է միավորներ վաստակել
02.03.2022
3423 0

Մարտ ամիսը այնքան էլ բարդ չի թվում Մադրիդի «Ռեալի» համար, սակայն պետք է նշել, որ այդ 4 շաբաթների ընթացքում թիմին չափազանց կարևոր հանդիպումներ են սպասվում։ «Ռեալը» 16 օրվա ընթացքում պետք է 4 հանդիպման մասնակցի, որոնց թվում են «ՊՍԺ»-ի դեմ պատասխան հանդիպումը և Էլ Կլասիկոն։ Երկու հանդիպումներն էլ կայանալու են «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։ Դրան հաջորդելու է միջազգային դադարը։ 

«Բեռնաբեուն» կարևոր դեր է ունենալու «Ռեալի» համար այս ամսվա ընթացքում։ Այդ 4 հանդիպումներից 3-ը «Ռեալը» անցկացնելու է սեփական հարկի տակ։ Գալիք շաբաթ օրը Անչելոտիի սաները հյուրընկալելու են «Ռեալ Սոսյեդադին», որը պայքարում է եվրոգավաթային զոնայի համար և «Բեռնաբեու» վերջին 4 ժամանումներից միայն մեկում է պարտություն կրել։ 4 օր անց «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունելու է «ՊՍԺ»-ին։ Այդ խաղում «Սերուցքայինների» առջև մեկ խնդիր է դրված լիելու՝ նվաճել ՉԼ-ի 1/4 եզարփակչի ուղեգիր։ Ներկա պահին «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում որոշ տրիբունաներ չեն գործում, սակայն ակումբը արդեն իսկ սկսել է աշծատանքներ տանել, որպեսզի փարիզյան ակումբի դեմ խաղում կարողանա օգտագործել նաև այդ տրիբունաները՝ ավելի մեծ աջակցություն ստանալու համար։ 

Այդ խաղից հաջորդելու է «Մալյորկայի» դեմ արտագնա հանդիպումը, որը կայանալու է մարտի 14-ին։ Իսկ ահա այդ խաղից հետո «Ռեալը» հյուրընկալելու է «Բարսելոնային»։ Վերջին երկու տարում առաջին անգամ «Սերուցքայինները» խաղալու են «Բարսայի» դեմ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված