Հոդվածներ

Էսպին հրավիրվել է Իսպանիայի հավաքական
03.10.2026
59 0

«ՊՍԺ»-ի հարձակվող Ֆերան Տորեսը լքել է Իսպանիայի հավաքականի ճամբարը։

26-ամյա ֆուտբոլիստը անհանգստություն է զգացել ձախ կոճի շրջանում։ Սկզբում դա չի խանգարել Ֆերանին մարզվել և խաղալ, սակայն ախտանիշների պահպանումը հանգեցրել է նրան ակումբ բաց թողնելու որոշմանը, որպեսզի նա կարողանա առաջնահերթություն տալ ապաքինմանը։

Իսպանացիների գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն որոշել է հիմնական հավաքական հրավիրել երիտասարդական թիմի և «Ռեալի» հարձակվող Կարլոս Էսպիին՝ մասնակցելու Չեխիայի և Խորվաթիայի դեմ առաջիկա հանդիպումներին, որոնք կայանալու են Օվիեդոյում և Սպլիտում։

Նշենք, որ Տորեսը Ազգերի լիգայում Անգլիայի դեմ խաղում (3:2) խաղացել է 55 րոպե, իսկ Խորվաթիայի հետ հանդիպումը (2:1) բաց է թողել։

21-ամյա Էսպին օրերս 5 գոլ և 2 գոլային փոխանցում է կատարել Իսպանիայի Մ21 հավաքականի խաղում, որը 13:0 հաշվով ջախջախել է Սան Մարինոյին:

Los Merengues, Realmadrid.am