«Ռեալը», «Յուվենտուսն» ու «Բարսելոնան» շարունակում են հավատարիմ մնալ Սուպերլիգայի գաղափարին:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, այս 3 ակումբը, որոնք այդպես էլ չհայտարարեցին նախագծից հրաժարվելու մասին, գալիք շաբաթ կներկայացնեն Սուպերլիգայի նոր տարբերակը:
Հիմնական փոփոխությունը լինելու այն, որ մշտական անդամներ չեն լինելու, իսկ որակավորումը լինելու է ավանդական ձևով՝ ազգային առաջնությունների միջոցով:
.Նշվում է, որ շատերին դուր չի գալիս ներկայիս ֆուտբոլի որակը, հատկապես, եվրագավաթներում: Սուպերլիգան և A22 ընկերությունը, որը մրցաշարի իրավաբանական դեմքն է, կարծում են, որ գլխավոր թերությունը ֆինանսական ֆեյր-փլեյի անկումն է, ինչպես նաև անարդար առավելությունն այնպիսի թիմերի, ինչպիսին է ՊՍԺ-ն:
Fanat, Realmadrid.am