Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն, ով «Խետաֆեի» դեմ խաղում խաղադաշտ էր դուրս եկել ավագի թևկապով, խաղից հետո կիսվել է իր կարծիքներով։
«Հանգստանալու քիչ ժամանակ ունեինք, սակայն իրավիճակն այդպիսին է։ Մենք պետք է շարունակենք ներդնել մեր առավելագույնը, քանի որ ներկայիս ֆուտբոլը այդպիսին է։
Ներկա պահին ես ինձ երկրորդական ֆուտբոլիստ եմ համարում «Ռեալում», սակայն պետք է հաշվի առնել, որ ես թիմի ավագներից մեկն եմ և պետք է իմ փորձը փոխանցեմ ավելի երիտասարդ ֆուտբոլիստներին։ Քրտնաջան աշխատում եմ, որպեսզի վերադառնամ նախկին խաղամակարդակիս և ցանկանում եմ կրկին խաղադաշտ վերադառնալ։
Աշխատանքը միշտ էլ իր պտուղները տալիս է։ Միշտ էլ լինում են փորձություններ, և ես սիրում եմ դրանք։ Պետք է աճ գրանցեմ ու շարունակեմ պայքարել։
Մրցակիցները նույնպես բարդ հանդիպումներ են ունենալու։ Մրցաշարի հաղթողը պարզ չի լինելու մինչ վերջին տուրերը, ուստի մենք պետք է լավ պատրաստվենք ամեն հաջորդ խաղին։
Մենք միշտ պայքարում ենք բոլոր տիտղոսների համար». նշել է Մարսելոն։
Los Merengues, Realmadrid.am