«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է թիմի ավագ Կարիմ Բենզեմայի պայմանագրի երկարաձգման մասին:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» դափնեկրի գործող համաձայնագիրն ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին:
«Չգիտեմ՝ երկարաձգել է պայմանագիրը, թե՝ ոչ, սակայն, կարծում եմ՝ լեգենդները պետք է մնան «Ռեալում».- իտալացու խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ընթացիկ մրցաշրջանում Կարիմ Բենզեման «Ռեալում» անցկացրած 22 խաղում խփել է 14 գոլ ու կատարել 4 ասիստ:
Fanat, Realmadrid.am