Calciomercato-ի փոխանցմամբ, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան երազում է օրերից մի օր հանդես գալ Մադրիդի «Ռեալի» կազմում։
27-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում մոտ էր «Ատլետիկո Մադրիդ» տեղափոխվելուն, սակայն արդյունքում նա մնաց անգլիական ակումբի կազմում։ Նշվում է, որ ֆուտբոլիստի համար թիվ մեկ տարբերակը «Արքայական» ակումբն է։
«Ռեալին» կարող է հետաքրքրել այդ տարբերակը՝ հաշվի առնելով այն, որ Կրոսը և Մոդրիչը արդեն բավական մեծ տարիք ունեն։ Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Սիլվան դարձել է 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am