Լուկա Յովիչի՝ «Ռեյնջերսի» դեմ ցուցադրած վատ խաղը հաստատել է այն միտքը, որ նա պետք է հեռանա «Ռեալից» մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը:
Այս մասին հաղորդում է AS-ը:
Խաղի հենց սկզբից սերբ ֆուտբոլիստը շանս ստացավ, սակայն չկարողացավ աչքի ընկնել արդյունավետ գործողություններով. ընդմիջմանը Յովիչը փոխարինվեց:
Միևնույն ժամանակ նշվում է, որ երիտասարդ հարձակվողի համար վերջին շանս են մնում առաջիկա՝ «Միլանի» և առաջնության մեկնարկային տուրերի հանդիպումները: