«Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն մտադիր է կարիերան շարունակել Մադրիդում:
Հիշեցնենք, որ բրազիլացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»:
Ինչպես հաղորդում է Marca-ն, Միլիտաոն ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ չի ցանկանում հեռանալ, քանի որ դարձել է հիմնական կազմի ֆուտբոլիստ:
Երիտասարդ պաշտպանի՝ «սերուցքայինների» հետ գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2025 թվականը:
Fanat, Realamdrid.am