Հոդվածներ

Ռոդրիգոն շարք է վերադարձել. Կրոսը դեռևս պատրաստ չէ
24.08.2022
1878 0

Երեկ Ռոդրիգոն վերսկսել է մարզումները, իսկ ահա Թոնի Կրոսը դեռևս պատրաստ չէ։ Հարձակվողը մկանային խնդիրներ ուներ, ինչի պատճառով բաց թողեց «Ալմերիայի» և «Սելտայի» դեմ հանդիպումները։ Այժմ Կարլո Անչելոտին կարող է հույս դնել նրա վրա։ 

Իսկ ահա Կրոսի մոտ հարբուխային սինդրոմներ են եղել, ինչը նշանակում է, որ Կարլո Անչելոտին այս մրցաշրջանում առաջին անգամ կարող է օգտագործել 4-3-3 սխեման։ Իտալացի մասնագետը «Սելտայի» դեմ հադիպումից հետո նշել էր, որ այդ սխեման կվերադառնա այն ժամանակ, երբ պատրաստ կլինի Ռոդրիգոն։ 

Ռոդրիգոյի վերադարձը պետք է որ դրականորեն ազդի «Ռեալի» հարձակման գծի վրա, քանի որ առաջին երկու խաղերում հստակ երևում էր, որ թիմակիցները շատ էին կախված Բենզեմայի և Վինիսիուսի ելույթների որակից։ 

Los Merengues, Realmadrid.am