«Ռեալի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը, ով ներկա պահին վարձավճարային հիմունքներով հանդես է գալիս «Միլանի» կազմում, կարող է շուտով իտալական ակումբի գրանցում ստանալ։
La Gazzetta dello Sport-ի փոխանցմամբ, «Միլանում» ցանկանում են ձեռք բերել Դիասի ամբողջական տրանսֆերային իրավունքները։ Նրա վարձակալության ժամկետը մինչ 2022/2023 մրցաշրջանի ավարտն է, իսկ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է մոտ 22 մլն եվրո։
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Բրահիմը դարձել է երեքական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Ներկա պահին «Միլանը» զբաղեցնում է երրորդ հորիզոնականը և հետ է մնում առաջատար «Ինտերից» ընդամենը 1 միավորով։
Los Merengues, Realmadrid.am