Հոդվածներ

Վինիսիուսը խոսել է Մոուրինիոյի հետ աշխատանքի մասին
05.08.2026
102 0

Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը կիսվել է նախամրցաշրջանային մարզումների ընթացքի վերաբերյալ իր մտքերով։

«Ամեն ինչ շատ լավ անցավ։ Ես ծանոթացա նոր մարզչի և նոր խաղացողների հետ և քրտնաջան մարզվեցի։ Ժոզե Մոուրինիոն ուզում է, որ ես մնամ այնպիսին, ինչպիսին միշտ եղել եմ՝ երջանիկ, կենսուրախ, և խաղամ իմ խաղը։

Մենք պետք է ֆիզիկապես լավ պատրաստված լինենք, որպեսզի ամբողջ մրցաշրջանի ընթացքում ավելի քիչ վնասվածքներ ունենանաք և կարողանանք հույս դնել յուրաքանչյուր խաղացողիս վրա։ Երեկ մենք երկու մարզում ունեցանք, այսօր՝ մեկը։ Այդպես է լինում։ Այսօր մենք մի փոքր մարզվեցինք մարզասրահում և մի քանի կարճ վարժություններ արեցինք՝ ոտքերի ծանրաբեռնվածությունը մեծացնելու համար։ 
Դա լավ մարզում էր։ Մենք շատ հոգնած էինք, բայց հիմա ժամանակն է հանգստանալու վաղվանից առաջ։ Այսպես են ընթանում նախամրցաշրջանային մարզումները։ Մենք պետք է պատրաստ լինենք»,- ասել է Վինիսիուսը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» պատրաստ կլինի լսել վինգերին ձեռք բերելու առաջարկներ՝ սկսած 150 միլիոն եվրոյից, մինչդեռ, Լոնդոնի «Արսենալը» ֆուտբոլիստին նշել է որպես իրենց առաջնահերթ տրանսֆերային նպատակ այս ամռանը։

Silent Striker, Realmadrid.am


Ամենակարդացված