<Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն պատասխանել է այն հարցին, թե ինչ խորհուրդ կտա Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդին նոր ակումբի ընտրության հարցում:
«Եթե լինեի Հալանդի փոխարեն ու ձգտեի նվաճել «Ոսկե գնդակը», կընտրեի այն թիմը, որտեղ կլիներ Մբապեն»,- ասել է իսպանացին Twitch-ի ուղիղ եթերի ժամանակ:
Հիշեցնենք` երեկ տեղեկություն էր տարածվել, որ ֆրանսիացի ռմբարկուն արդեն պայմանավորվել է «Արքայական» ակումբի հետ:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Հալանդն անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am