ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հաջորդ ամառ կդառնա «Ռեալի» ֆուտբոլիստ։
Ֆրանսիացին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվելու հարցում պայմանավորվել է մադրիդյան ակումբի հետ՝ հավաստիացնում է Bild-ը։
23-ամյա ֆուտբոլիստը «Ռեալում» տարեկան 50 մլն եվրո է վաստակելու՝ դառնալով աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։
Տեղափոխության մասին կհայտարարվի «Ռեալի» ու ՊՍԺ-ի միջև կայանալիք ՉԼ-ի 1/8 եզրափակիչից հետո։