Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ Կարիմ Բենզեման ու Կիլիան Մբապեն հիանալի հարաբերություններ ունեն:
«Ռեալի» հարձակվողը հերթական անգամ հիացմունքով է արտահայտվել խաղընկերոջ վերաբերյալ:
«Կիլիանի հետ նույն ֆուտբոլային ճաշակն ունենք. գերադասում ենք արագ, մեկ փոխանցումով խաղը: Լինում են պահեր, երբ սպասում եմ բարձրից փոխանցման, նա անում է դա, սպասում եմ արագ խաղարկման՝ Մբապեն կրկին չի ուշանում: Հենց այդ պատճառով էլ նա համարվում է լավագույններից մեկն աշխարհում»,- եզրափակել է ֆրանսիացի ռմբարկուն:
Հավելենք, որ ամռանը Մբապեն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Արքայական» ակումբ: Նշվում է, որ կողմերի միջև նախնական պայմանավորվածություն կա: